ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Հրայր Թովմասյանը թող մի հատ տխուր տեքստ գրի ու հրաժարական տա». Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարություններին, թե իր լիազորությունները դադարեցնելու օրենքի նախագիծը քաղաքական է, արձագանքեց. «Հրայր Թովմասյանը թող մի հատ տխուր տեքստ գրի ու հրաժարական տա»:

«Ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, հայտարարում եմ, որ Հրայր Թովմասյանն ունի վստահության զրո աստիճան և իր վերջին հարցազրույցով և հայտարարությունով հաստատեց, որ բոլոր այն մեղադրանքները, որոնք որ հնչել են երեկ ԱԺ դահլիճում, շատ հիմնավորված են»,-նշեց ԱԺ փոխխոսնակը:

Ըստ Սիմոնյանի՝ Հրայր Թովմասյանը մի բան կարող է հաշվի առնել, որ այն մարդը, ով որ իրեն նշանակել է, այլևս չկա, մերժվել է ՀՀ ժողովրդի կողմից, ուստի ինքը պետք է գնա նրա հետևից:

Հարցին, թե ՍԴ այս կազմից ինչպիսի ակնկալիք ունի, Սիմոնյանն արձագանքեց. «Ես ենթադրում եմ, որ ՍԴ այլ անդամները, դատավորները կկայացնեն արդարացի որոշում՝ հասկանալով, որ ոչ միայն իրավական խնդիր կա, այլ նաև կա մի իրավիճակ, որ ՍԴ նախագահը չի վայելում հանրային վստահություն»:

Ավելին
Back to top button
Close