ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Այս պահի դրությամբ հարցը մնաց Սահմանադրական դատարանի դաշտում». Կ. Սիմոնյան

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը:

«Կար մեր գործընկերների կողմից առերևույթ խախտման վերաբերյալ կասկած, և մենք մտածեցինք, որ կասկածները պետք է փարատվեն,  ու աջակցեցինք այդ գործում: Այս պահի դրությամբ հարցը մնաց Սահմանադրական դատարանի դաշտում»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հողորդման ընթացքում անդրադառնալով քվեարկությանը և նախագծին՝ նշեց  ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը չէր ցանկացել ներկա գտնվել ԱԺ-ում նախագծի քննարկմանը՝ նշելով, որ այն քաղաքական ու սուբյեկտիվ նպատակաուղղվածություն ունի, պատգամավորն արձագանքեց. «Ինձ թվում է, որ պարոն Թովմասյանը պետք է  ներկա լիներ, տար հնարավորություն՝ հարցերի միջոցով պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել»:

Անդրադառնալով փաստին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծի քվեարկությանը չի մասնակցում, պատգամավորը շեշտեց.

«Ցանկացած խմբակցություն ինքն է որոշում ինչպես մասնակցություն ունենա, ըստ իս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ազատ է իր դիրքորոշումն արտահայտելու մեջ, ինչպես «Լուսավոր Հայաստանը», այստեղ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել… և՛ մասնակցելը, և՛ չմասնակցելը քաղաքական դիրքորոշման արտահայտում է, այսինքն՝ ի՞նչ տարբերություն՝ մասնակցել քվեարկե՞լ, թե՞ ուղղակի չքվեարկել»,- հավելեց Սիմոնյանը:

 

Ավելին
Back to top button
Close