ՆորություններՍպորտ

Ակցիաները լինելու են շարունակական. FAF-ի հայտարարությունը

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Առաջին հայկական ճակատ (FAF) շարժման անդամները հայտարարությամբ են հանդես եկել՝ կապված Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Դյուդելանժ»-«Քարաբաղ» խաղի ժամանակ ՖԱՖ-ի պատրաստած դրոնով Արցախի դրոշը դաշտ մտցնելու հետ:

«Եվրոպական ֆուտբոլային ասպարեզում Ադրբեջանը պետական մակարդակով, ֆուտբոլային ակումբի միջոցով վարում է կեղծ տեղեկությունների և կեղծ պրոպագանդայի տարածման քաղաքականություն։

Նման քաղաքականությանն ի պատասխան ֆեյք «Քարաբաղ» ակումբի դեմ հանդես ենք գալիս Արցախը ներկայացնող, պրոպագանդող ակցիաներով, որոնց միջոցով միջազգային ամենահայտնի պարբերականները լուսաբանում են խնդիրը ոչ միակողմանի, եվրոպական ակումբների տասնյակ հազարավոր երկրպագուներ ուսումնասիրությունից հետո ճիշտ պատկերացում են կազմում Արցախի մասին։

Ակցիաները լինելու են շարունակական»,- ասվում է ֆան ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

FAF-ի հրապարակած տեսանյութը՝ ստորև.

Back to top button