ՆորություններՍպորտ

Թուրքիայի ոստիկանությունը գերմանացի երկրպագուներին ստիպել է հանձնել խաչի պատկերով դրոշները

Թուրքիայի ոստիկանությունը Եվրոպա լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Բաշաքշեհիր»-«Բորուսիա Մ» (1-1) խաղից առաջ գերմանացի երկրպագուներից վերցրել է դրոշները: Այս մասին տեղեկացնում է Stuttgarter Zeitung-ը:

Ինչպես նշվում է՝ այն տեղի է ունեցել դրանց վրա պատկերված խաչի պատճառով: «Բորուսիայի» երկրպագուների մոտ նրանց հարազատ քաղաքի զինանշանով դրոշներ են եղել՝ խաչի պատկերով:

«Բորուսիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը քննադատել է ոստիկանության գործողությունները՝ դրանք դիկտատորական անվանելով ու հայտնել, որ ակումբը մտադիր է դիմել ՈՒԵՖԱ:

«Ինձ շատ է բարկացնում, որ 2019 թվականին Եվրոպայում ոստիկանությունը կարող է որոշել, թե ինչ դրոշներ պետք է հայտնվեն մարզադաշտում: Այդպիսի կանոն չկա»,- նշել է Էբերլը:

Նրա խոսքերով՝ «Բորուսիայի» երկու երկրպագուի բռնել են ու մեղադրում են ոստիկանության աշխատակիցներին ծեծելու մեջ: Տեսանյութը, սակայն, հակառակն է ապացուցել:

armsport.am

Back to top button
Close