ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Պարզ եւ արդյունավետ 5 միջոց տեսողությունը բարելավելու համար

Թույլ տեսողությունն առավել հաճախ կապված է հեռատեսության կամ կարճատեսության հետ: Ի՞նչն է ազդում դրա վրա: Մասնագետները տեսողության վատթարացման հիմնական պատճառ են համարում վատ սննդակարգը, գենետիկան, աչքերի չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը եւ ծերացումը:

Ներկայացվում է տեսողության բարելավման 5 արդյունավետ միջոց, որոնք բավականին պարզ են եւ շատ ժամանակ չեն խլի:

1. Ռեֆլեքսաթերապիա

Մերսեք ակուպրեսուրայի այն կետերը, որոնք գտնվում են աչքերի անկյունակների շուրջը: Դա արեք օրական մի քանի անգամ՝ 5-10 վայրկյան:

Առավոտյան առնվազն 30 րոպե ոտաբոբիկ քայլեք ցողով պատված խոտածածկույթի վրայով: Դա բարելավում է տեսողությունը, քանի որ ակտիվացնում է ոտքերի հետ կապված նյարդերը:

2. Նուշ

Նուշը բարելավում է տեսողությունը շնորհիվ օմեգա-3 ճարպաթթվի, հակաօքսիդանտների եւ վիտամին Е-ի: Բացի այդ, նուշը նպաստում է նաեւ կենտրոնացվածության եւ հիշողության բարելավմանը:

  • 5-10 հատ նուշը մեկ գիշեր թողեք ջրի մեջ
  • Առավոտյան մաքրեք կլեպը եւ հատիկներն անցկացրեք քերիչով
  • Ստացված խյուսը խմեք մեկ բաժակ տաք կաթով

Օգտագործեք այդ համեղ հեղուկը մի քանի ամիս՝ ամեն օր:

3. Հաճախակի թարթում

Սա տեսողության բարելավման ամենապարզ եւ նվազագույն ջանքեր պահանջող միջոցներից է: Թարթումը աչքերի խոնավությունը վերականգնելու բնական միջոց է: Անպայման թարթեք ձեր աչքերը 5-6 վայրկյանը մեկ, նաեւ փակեք աչքերը 5-10 վայրկյան: Կարեւոր է հատկապես այն դեպքում, երբ հաճախ եք աշխատում համակարգչով: Դա կհանգստացնի ձեր աչքերը:

4. Աչքի վարժություններ

Այս վարժությունները ձեզանից ոչ որոշակի դիրք, ոչ էլ շատ ժամանակ կպահանջի:

  • Պտտեք աչքերը ժամացույցի սլաքի ուղղությամբ, այնուհետ հակառակ ուղղությամբ:
  • Համոզվեք, որ 1 գործողության ավարտից հետո աչքերը թարթում եք 2 անգամ:
  • Վարժությունը կատարեք օրական 4-5 անգամ:

5. Ջերմության ներգործություն

Դա կօգնի ռեակտիվացնել թարթիչների մկանները եւ աչքերի բյուրեղիկները: Արեւը կենսական էներգիա ունի, որը աչքի եւ մարմնի առողջության համար կենսական նշանակություն ունի:

  1. Արեւայրուք ընդունեք. Պառկեք արեւի տակ փակ աչքերով եւ խորը շնչեք: Դա արեք օրվա ընթացքում առնվազն 1 անգամ՝ մի քանի րոպե:
  2. Շփեք ափերը եւ դրանք հանգիստ դրեք փակ աչքերի վրա:

 

Ավելին
Back to top button
Close