Նորություններ

Կիպրոսի նախագահ. «Թուրքիան պետք է անհապաղ վերջ տա անօրինական գործողություններին»

Կիպրոսի Հանրապետության ղեկավարությունը պահանջում է, որ թուրքական «Yavuz» նավը դադարեցնի նավթի ու գազի հորատման աշխատանքները Կիպրոսի ջրերում։

Կիպրոսի նախագահ  Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ  Թուրքիայի գործողությունները հակասում են միջազգային իրավունքներին։ Կոչ է արվել հարգանք ցուցաբերել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ։

«Թուրքիան պետք է անհապաղ վերջ տա անօրինական գործողություններին։ Բոլոր որոնողական աշխատքներ իրականացնող նավերը պետք է ետ վերադառնան»,-ասել է Անաստասիադիսը։

Դրանից զատ Կիպրոսի նախագահը զգուշացրել է, որ եթե Թուրքիան անտեսի իրենց կոչերը, թուրքական նավի անձնակազմը կկալանավորվի։

Հիշեցնենք, որ Թուրքիան պնդում է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը նույնպես իրավունքներ ունի կղզու հարակից ջրերի բնական պաշարների նկատմամբ։ Մինչդեռ Կիպրոսի Հանրապետությունը համոզված է, որ իրենք կղզում պաշտոնապես ճանաչված միակ պետությունն են, ուստի տարածաշրջանի օգտակար հանածոների նկատմամբ միայն իրենք իրավունքներ ունեն։

Թուրքիան նախկինում հորատման աշխատանքներ իրականացնելու նպատակով Կիպրոսի ափեր էր ուղարկել Fatih նավը։

ermenihaber.am

Back to top button
Close