ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

150 կգ քաշ ունեցող 11-ամյա տղան փորձում է նիհարել կրակի միջոցով

11-ամյա Լի Հանգը տառապում է Պրադեր-Վիլլի համախտանիշով. դա հազվադեպ հանդիպող գենետիկ հիվանդություն է, որը չափից ավելի ուտելու հակում, նաեւ ուսման մեջ դժվարություններ եւ աճի խանգարումներ է առաջացնում: 4 տարեկանում Լի Հանգն արդեն 42 կգ էր կշռում, 2 անգամ ավելի ծանր, քան իր հասակակիցները:

Տղային ճարպակալման հետ կապված ավելի քան 1 տասնյակ հիվանդություն են ախտորոշել՝ արյան բարձր ճնշում,  ճարպային հեպատոզ եւ հոդատապ: Նրա հարազատները ստիպում էին տղային կատարել տարբեր վարժություններ, սակայն դա ոչ մի արդյունք չտվեց:

Լի Հանգին ուղարկեցին Հեյլունցզյանի չինական ավանդական բժշկության հիվանդանոց՝ ստամոքսի շունտավորում կատարելու համար: Վիրահատությունից հետո տղայի քաշն իջավ մինչեւ 142 կգ, սակայն որոշ ժամանակ անց կրկին հասավ 149-ի:

Կրակով թերապիան կիրառվում է այն նպատակով, որպեսզի այցելուն ձերբազատվի ավելորդ քաշից եւ որովայնի փքվածությունից: Բժիշկը տղայի մաշկը ծածկում է թաց սրբիչով, այնուհետ դրա վրա գցում սպիրտով ներծծված, կրակով բռնկված մեկ այլ սրբիչ:

Իսկ բժշկական ապակե տարաներն կիրառվում են մկանային ցավերը թեթեւացնելու եւ արյան շրջանառությունը բարելավելու նպատակով:

Չինական ավանդական բժշկության մեթոդները կիրառելուց 2 ամիս անց Լի Հանգն ազատվել է ավելորդ 15 կգ-ից:

 

bigpicture.ru

Ավելին
Back to top button
Close