Նորություններ

ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունեց ՍԴ դատարանի անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը:

Քվեարկությանը 132 պատգամավորից մասնակցեց 101-ը: Նախագծին կողմ քվեարկեց 98, դեմ՝ 1 պատգամավոր, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Քվեարկությանը մասնակցել են միայն ԱԺ «Իմ քայլը» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորները:

ԲՀԿ-ականներն ավելի վաղ հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Իսկ Հրայր Թովմասյանը նպատակահարմար չէր համարել ԱԺ-ում ներկա լինել նախագծի քննարկմանը:

Նա հանդես էր եկել հայտարարությամբ՝ քննարկմանը ներկա չլինելու որոշումը պատճառաբանելով, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած այս գործընթացը, ըստ էության, ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն:

Ավելին
Back to top button
Close