ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Այն հանգամանքը, որ վարույթը, ըստ էության, կապված է ինչ-որ առումով Ռ. Քոչարյանի անվան հետ, դերակատարություն ունեցել է ԲՀԿ-ի դիրքորոշման վրա». Սուրեն Գրիգորյան

«Խնդրահարույց եմ համարում նման հայտարարությունները Սահմանադրական դատարանի դատավորի կողմից այն պարագայում, երբ ՍԴ դատավորը պարտավոր է քաղաքական չեզոքություն պահպանել»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարությանը, որ նպատակահարմար չի համարում իր մասնակցությունն ԱԺ–ում դրա քննարկմանը, քանի որ նախագիծը քաղաքական և սուբյեկտիվ նպատակաուղղվածություն ունի, նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

Անդրադառնալով նրան, որ ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագծի քվեարկությանը, պատգամավորը պատասխանեց.

«Այն հանգամանքը, որ վարույթը, ըստ էության, կապված է ինչ-որ առումով Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, ինձ թվում է՝ սա դերակատարություն ունեցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշման վրա»:

Սուրեն Գրիգորյանի խոսքերով՝ ստացած մանդատով ընդդիմադիր առաջին ուժը նման կարևոր և առանցքային հարցով եթե հնարավոր է համարում, որ կարող է անմասն մնալ, սա արդեն խնդրահարույց է:

«Անմասն է հիմա մնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը այս գործընթացից, երբ որ ասում է, որ քվեարկության չի մասնակցելու: Գտնում եք՝ հիմնավոր չի՞, եկեք ձեր դիրքորոշումը ասեք, հետո գնացեք դեմ քվեարկեք, բայց չի կարելի նման կիսադիրքորոշում արտահայտել… եթե դուք հավատում եք, որ հիմնավոր չի, ինչի՞ դեմ չեք քվեարկում, ինձ այդ հարցը շատ հետաքրքիր է»,- հավելեց պատգամավորը:

Ավելին
Back to top button
Close