ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Հնարավոր է՝ մեր տարածքում դիվերսիոն խումբ կամ դիվերսանտ է եղել, որի էվակուացիայի խաթեր զոհաբերվել է խումբ՝ «Յաշմա» ստորաբաժանումից». Վովա Վարդանով

«Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովը դրական է գնահատում Հայաստանում ընթացող զորավարժությունները, որոնք անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ են մասշտաբներով: Նա նշում է՝ պետք է նկատել դրականը և բարձրաձայնել այդ մասին:

Նախորդ շաբաթ արձանագրվեց հակառակորդի ակտիվություն: Նախ տեղի ունեցավ դիվերսիոն ներթափանցման փորձ, ապա ՊՆ-ի կողմից վնասազերծվեց անօդաչու թռչող սարք: Վարդանովը չի բացառում, որ այս ակտիվությունը կարող է կապված լինել Հայաստանում անցկացվող զորավարժությունների հետ:

Վովա Վարդանովի համար զարմանալին այլ բան է: Դիվերսիոն ներթափանցման փորձը տեղի է ունեցել համաձայն ԱՀ ՊԲ հաղորդագրության՝ 16:15-ի սահմաններում, այսինքն, լավ տեսանելիության պայմաններում:

«Այդ ժամերին չի լինում ներթափանցման փորձ, ուղղակի չի լինում: Լավ տեսանելիության պայմաններում դու պետք է ենթադրես, որ քո դեմ կանգնած է կույր անձնակազմ, կույրից բացի նաև խուլ է, ոչ մի բան չի լսում ու չի տեսնում… Դա իրոք զարմանալի է: Ես դրա բացատրությունը ենթադրության տեսքով կարող եմ տալ, որ կամ իրենք եղել են մեր տարածքում ու հայտնաբերվել են, ու ոչ թե ներթափանցման փորձ է եղել, այլ էվակուացիայի փորձ է եղել: Ոնց հասկանում եմ, մենք ունենք կադրեր, թե ոնց է սպանված թուրքը՝ «Յաշմա» ստորաբաժանումից, մտնում չեզոք գոտի: Նման գործողություն կարող է անել հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողը, եթե ինքը գալիս է իր ընկերոջը փրկելու, պռախոդ սարքելու կամ էվակուացիայի համար: Այսինքն, հնարավոր է՝ մեր տարածքում այդ ժամանակ դիվերսիոն խումբ կամ դիվերսանտ է եղել, որի էվակուացիայի խաթեր զոհաբերվել է այս խումբը: Իմ կարծիքով, մեր ոչ ճիշտ աշխատանքի պատճառով խոցվել է մեկ թուրք, իսկ պիտի ոչնչացվեր ամբողջ խումբը»,- «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում նշեց Վովա Վարդանովը:

2018-ի ապրիլյան զարգացումներից հետո ի՞նչ կարևորագույն փոփոխություններ են եղել ՀՀ զինված ուժերում: Անդրադառնալով այս հարցադրմանը՝ Վովա Վարդանովը նշեց.

«Չեմ տեսնում ոչ մի լուրջ փոփոխություն, չնայած փոփոխություններ արդեն պետք է լինեին»: Սնունդ, հագուստ… սրանք կարևոր, բայց երկրորդական հարցեր է համարում Վարդանովը: Առաջնային կարևորության խնդիր է համարում բանակ-հասարակություն կապի ամրապնդումը՝ «Որ ցանկացած մարդ զգա, որ ինքը բանակի մի հատվածն է»:

«Կարևորի մասին» հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Ավելին
Back to top button
Close