ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Դա որևէ աղերս չունի իրականության հետ… փոխվարչապետը հայտարարել է, որ հույս ունենք՝ գազի գնի բարձրացում տեղի չի ունենա». Գևորգ Պապոյան

«Սա հերթական ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների հանդիպումը չէր, և սա հերթական համաժողովը չէր, այն իմաստով, որ այստեղ էին Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հողորդաշարի ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով Հայաստանում գումարված ԵԱՏՄ համաժողովին:

Ըստ պատգամավորի՝ այս ամենով ԵԱՏՄ-ն իր աշխարհագրությունն ընդլայնում է, որը շատ կարևոր քայլ է: Գևորգ Պապոյանը կարևորում է նաև վարչապետի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռուհանի և Սինգապուրի վարչապետի հետ:

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ Ռուսաստանը պատրաստվում է բարձրացնել Հայաստանին տրվող գազի գինը, սրա հետ մեկտեղ վարչապետը հանդիպում է ունենում Իրանի նախագահի հետ, ով պատրաստակամություն է հայտնում շարունակելու աշխատանքները կառավարության հետ, մասնավորապես ընդլայնելու գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները, պատգամավորը պատասխանեց.

«Դա որևէ աղերս չունի իրականության հետ, իրականությունը հետևյալն է՝ գազի գնի շուրջ կան բանակցություններ, որոնք շարունակվում են, և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ հույս ունենք, որ գազի գնի բարձրացում տեղի չի ունենա… իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ավելի շատ էլեկտրաէներգիա գնել՝ դրա փոխարեն տալով ավելի շատ գազ»,- ասաց Պապոյանը:

Ավելին
Back to top button
Close