Նորություններ

Ղազախստանի նախագահը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով:

Բարեկամության շքանշանը Ղազախստանի Հանրապետության պետական պարգև է: Այդ շքանշանով պարգևատրվում են հասարակության մեջ փոխադարձ համաձայնության պահպանման, խաղաղության, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ներդրում ունեցած քաղաքացիները:

Ավելին
Back to top button
Close