ՆորություններՍպորտ

ՉԼ․ Ռեալը Ռամոսի ու Կազեմիրոյի գոլերի շնորհիվ խուսափեց պարտությունից Բրյուգեի դեմ խաղում

Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը։ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Բրյուգեին»։

Հանդիպման հաշիվը բացվեց 9-րդ րոպեին։ Հյուրերին առաջ մղեց Էմանուել Բոնավենտուրեն։ 39-րդ րոպեին նույն Բոնավենտուրեն կրկնապատկեց բելգիական ակումբի առավելությունը։

Երկրորդ կեսում «արքայական» ակումբը փրկվեց պարտությունից։ Նախ Սերխիո Ռամոսը 55-րդ րոպեին նվազեցրեց հաշվի տարբերությունը, իսկ 85-րդ րոպեին Կազեմիրոն միավոր վաստակեց «Ռեալի» համար։ Այսպիսով, 2-2։

Այս ոչ-ոքիից հետո A խմբում «Ռեալը» ունի 1 միավոր, «Բրյուգեն» 2 միավոր է վաստակել։ Խմբի մյուս խաղում միմյանց դեմ մրցում են «Գալաթասարայն» ու ՊՍԺ-ն։

armsport.am

Back to top button
Close