ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Ռուսաստանցի 52-ամյա անօթեւան կինը Լոս Անջելեսի մետրոյում իր հրաշալի կատարմամբ գրավել է համացանցը

Լոս Անջելեսում ոստիկանները նկատել են 52-ամյա անտուն մի կնոջ, որը հրաշալի կատարում է “O mio babbino caro” եւ “Ave Maria” գործերը: Ամեն օր չէ, որ կարելի է հանդիպել անօթեւան կնոջ, որն այդպես կարողանում է երգել: Երբ նա հայտնվեց Կորեաթաուն մետրոյում, իր ելույթով խիստ զարմացրեց ուղեւորներին: Անտուն երգչուհին Էմիլի Զամուրկան է, ով Ռուսաստանը լքել է 24 տարի առաջ:

Զամուրկան փողոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ ի հայտ եկան եւ նա չկարողացավ վճարել բժշկական հաշիվները: Նա դաշնամուրի եւ ջութակի դասեր էր տալիս, սակայն ճակատագիրը նրան եւս մեկ հարված էր նախապատրաստել: Էմիլիի 10 հզր. դոլար արժողությամբ ջութակը գողանում են:

Կնոջ պատմությունը տարածվում է սոցցանցերում, եւ շատերն այսօր գումար են հավաքում տաղանդավոր կնոջն օգնելու համար:

Աղբյուր՝ fishki.net

Ավելին
Back to top button
Close