Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Լիտվայում և Գերմանիայում

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայություն է ունեցել Լիտվայում և Գերմանիայում

Միջազգային լայն ճանաչում ունեցող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբը՝ Կոմիտաս Վարդապետի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային շրջագայություն է ունեցել Լիտվայում և Գերմանիայում։

Հայ մեծ խմբավար Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ հայ երգի փոքրիկ դեսպանները փայլուն ելույթներով արդեն հանդես են եկել Լիտվայում Տրակայի կղզու 700-ամյա ամրոցում, Կաունասի ս. Ֆրանցիսկի տաճարում, Մալետայի Մշակույթի տանը և սեպտեմբերի 21-ին, ՀՀ անկախության տոնի առիթով կազմակերպված համերգին՝ Լիտվայում ՀՀ դեսպանության և Ուգնյալե մանկական երգչախմբի կողմից, որի ժամանակ Սբ. Կատարինա եկեղեցում բացման խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։

Լիտվայում ՀՀ դեսպանության հրավերով ներկա են եղել տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ, Լիտվայի փոխարտգործնախարարը, բարձրաստիճան պետական այրեր, մշակույթի գործիչներ։ Համերգի բացումն ազդարարվել է Լիտվայի և Հայաստանի պետական հիմների կատարումով, իսկ ավարտը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչների», լիտվական հայտնի «Աժոլուկաս» և «Ուգնյալե» երգչախմբերի միացյալ կատարմամբ Է. Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևանով»:

Տիգրան Հեքեքյանը, «Լիտվայի խմբավարների ասոցիացիայի» խնդրանքով, նաև հետաքրքիր և ուսանելի վարպետաց դաս է վարել Լիտվայից և շրջակայքից ժամանած խմբավարների համար։

Գերմանիայում համերգների մեկնարկը տրվել է Բեռլինի Կոնցերտհաուս հեղինակավոր դահլիճում ելույթով։ Այս համերգը, կազմակերպված լինելով Գերմանիայում ՀՀ դեսպանատան կողմից, ևս նվիրված է եղել ՀՀ Անկախության տոնին։

Ավելին
Back to top button
Close