Նորություններ

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունի հետ:
Քննարկվել են Արցախ-ԱՄՆ կապերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին վերաբերող տարբեր հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել կոնգրեսական Փալոունի գործունեությունն` ուղղված հայկական հարցի եւ արցախյան հիմնախնդրի արդարացի լուսաբանմանն ու սատարմանը՝ նշելով, որ Արցախում նրա նկատմամբ տածում են անկեղծ հարգանք:

Ավելին
Back to top button
Close