Նորություններ

Սպասում ենք Ձեզ հետ համագործակցությանը. ԱՄՆ պետքարտուղարը Գախարիային

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն Վրաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Գիորգի Գախարիային:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվությամբ, պետքարտուղարը շնորհավորական ուղերձում ընդգծել է վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության շրջանակներում հարաբերությունների խորացման կարևորությունը:

«Սպասում ենք ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակներում Ձեզ հետ համագործակցությանը՝ մեր երկկողմ հարաբերությունները ժողովրդավարության, տնտեսության, առևտրային, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև մշակութային ոլորտներում խորացնելուն: ԱՄՆ-ն վերահաստատում է իր անկոտրում աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը: ԱՄՆ-ը հավատարիմ է ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովի 2008 թվականի որոշմանը, որը վերահաստատվել է 2018 թվականի Բրյուսելի գագաթնաժողովին, ըստ որի Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ», — ասվում է Մայք Փոմփեոյի շնորհավորական ուղերձում:

aliq.ge

Ավելին
Back to top button
Close