Նորություններ

Պուտինի եւ Ռոհանիի ելույթների ընդգծված ուղերձները ԵՏՄ նիստի ժամանակ

Եվրասիական տնտեսական միությունն այս ընթացքում արդարացրել է սպասումները եւ բավականին արդյունավետ է աշխատում, միությունն ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունը եւ բանակցություններ վարում 13 երկրների հետ, Երեւանում անցկացվող նիստի ընթացքում  հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա կարեւորեց փոխադարձ առեւտրային փոխգործակցության արգելքների վերացմանն ուղղված համակարգային աշխատանքը: «Օրակարգում է եվրասիական ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգը: Այս փաստաթուղթը կդառնա ԵՏՄ բանկային, ֆինանսական ծառայությունների միասնական կանոնների ձեւավորման ճանապարհային քարտեզը», — հայտարարեց Պուտինը:

Ըստ նրա՝ առաջիկա օրակարգում կընդգրկվի միասնական էլեկտրաէներգետիկ շուկայի ձեւավորման հարցը:

Ելույթ ունեցան նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եւ Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյան Լուն՝ որպես պետությունների հրավիրյալ ղեկավարներ:

Ռոհանին երախտագիտություն հայտնեց նման կարեւոր միջոցառման կազմակերպման եւ հյուրընկալության համար: Նա անդրադարձավ ԱՄՆ-ի միակողմանի գործողություններին՝ նշելով, որ կիրառվում են կոշտ եւ անմարդկային պատժամիջոցներ: «Վերջին տարիներին ԱՄՆ-ը հետապնդում է բազմաթիվ երկրների՝ այդ թվում Ռուսաստանին եւ իր որոշ դաշնակիցներին, խախտելով երկկողմ համաձայնագրեր»,-հայտարարեց Ռոհանին:

Ըստ նրա՝ Իրանը պատրաստ է հնարավորությունների եւ արտոնությունների լայն շրջանակ առաջարկել իր գործընկերներին ազատ առեւտրի եւ արդյունաբերության գոտիներում: Իրանի նախագահը արտոնյալ պայմաններից օգտվելու հնարավորությամբ համագործակցության առաջարկ արեց ԵՏՄ տարածքի ներդրողներին:

 

 

 

Back to top button
Close