ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Այս ինստիտուտը լրջորեն փոխկապակցված է խափանման միջոցների կիրառության հետ. փաստաբանը՝ վկաների պաշտպանվածության մասին

Փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» ՀԿ ղեկավար Տիգրան Եգորյանը, անդրադառնալով Մարտի 1-ի գործով վկաների անվտանգության խնդրին, ընդգծեց. «Խոսքը ոչ միայն վկաների պաշտպանության մասին է, այլ առհասարակ արդյունավետ քննության, պետության դրական պարտավորության էֆեկտիվության մասին է, և սա ենթադրում է ոչ միայն վկաների պաշտպանություն, այլ առհասարակ ենթադրում է քրեական գործի շրջանակներում այնպիսի երաշխիքների ամրագրում, որոնք հնարավորություն կտան վերահսկելու քրեական գործի շրջանակներում տեղեկատվական հոսքերը և քրեական գործի մասնակիցների, այդ թվում նաև վկաների փոխազդեցությունները»:

Եգորյանի խոսքերով՝ այս ինստիտուտը լրջորեն փոխկապակցված է խափանման միջոցների կիրառության և դրանց արդյունավետության հետ:

«Պետք է արագ գործողությունների քարտեզ կազմեն և ձեռնարկեն այդ գործողությունները ԱԺ-ում պատգամավորները, և անհրաժեշտ է քննարկել քրեական օրենսդրության այնպիսի կատարելագործման խնդիրներ, որոնք կապահովեն առավել ընդգրկուն պաշտպանության միջոցներ»:

Ավելին
Back to top button
Close