ՆորություններՍպորտ

Ցավալի նորություն Իտալիայից. Ռոման տեղեկություն է հրապարակել Մխիթարյանի վնասվածքի վերաբերյալ

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով 3 շաբաթ բաց կթողնի։

Այս մասին իտալական ակումբի մամուլի քարտուղարությունը հանդես է եկել պաշոնական հաղորդագրությամբ։

Այսպիսով, Մխիթարյանը կարող է բաց թողնել Հայաստանի ազգային հավաքականի՝ Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ առաջիկա խաղերը, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 12-ին և 15-ին։

Հիշեցնենք՝ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Լեչեի» դեմ խաղում:

Back to top button
Close