Նորություններ

«Արդեն մի քանի անգամ սպառնացել են տուժողների իրավահաջորդներին». Սարգիս Քլոյան

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, կարծում է, որ անհրաժեշտ է ապահովել Մարտի 1-ի գործով վկաների անվտանգությունը: Նրա խոսքերով՝ արդեն մի քանի անգամ սպառնացել են տուժողների իրավահաջորդներին դատարանից դուրս գալուց, ներս մտնելիս: «Անգամ ասում են՝ մենք Նիկոլին ոտի տակ կտրորենք»:

Անդրադառնալով ինքնասպանություն գործած նախկին ոստիկանապետին՝ Քլոյանը նշեց՝ նա եղել է 2008-ի Մարտի 1-ի կարկառուն դեմքերից մեկը, ամեն ինչից տեղյակ էր: «Հայկ Հարությունյանն այնպիսի գործողություններ է ծավալել 2008-ի մարտի 1-ին, մանավանդ ժամը 9-ից հետո, որ Երևանում սարսափելի մի իրավիճակ էր տիրում»,-ասաց Քլոյանը:

Back to top button
Close