ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Վկաները կաշկանդված վիճակում են, իրենց թվում է, որ Ռ. Քոչարյանի իշխանությունը հետ է գալու». Ս. Սաֆարյան

Փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով Մարտի 1-ի գործով վկաների անվտանգության խնդրին, նշեց, որ իրենք ևս ապահովագրված չեն կասկածելի անձանցից, ովքեր հետապնդել են դատավոր Աննա Դանիբեկյանին: Սաֆարյանի համոզմամբ՝ այս գործով շատ խոցելի իրավիճակներ են ստեղծվել:

«Ժողովրդի 70-80 տոկոսը հակված է, որ Քոչարյանը մնա կալանքի տակ, զարմանալի է ուղղակի, որ այդ մարդիկ կապ չունեն Մարտի մեկի հետ, բայց իրենց մոտ մնացել է վախի մթնոլորտը, ասում են՝ այդ գործը կձախողվի, եթե Ռոբերտ Քոչարյանը դրսում հայտնվի»:

Սաֆարյանն ընդգծեց նաև՝ շատ վկաների մեջ դեռևս երկմտանքը կա, վկաները մի տեսակ կաշկանդված վիճակում են, իրենց թվում է, որ իսկապես Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը հետ է գալու, և իրենք այլևս չեն կարող իրենց ցուցմունքները պնդել:

Ավելին
Back to top button
Close