Նորություններ

Աննա Հակոբյանը Սինգապուրի վարչապետի տիկնոջը հրավիրել է ընթրիքի

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 30-ին կառավարական առանձնատանը ընթրիքի է հրավիրել պաշտոնական այցով Երևանում գտնվող Սինգապուրի վարչապետի տիկնոջը՝ տիկին Հո Չինին։ Ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունեցած հանդիպման ժամանակ տիկին Չինը պատմել է Հայաստան կատարած այցի ժամանակ ունեցած իր տպավորությունների մասին։ Աննա Հակոբյանն էլ վերհիշել է Սինգապուրում ունեցած իր հանդիպումները։

ՀՀ Վարչապետի տիկին նաև ներկայացրել է իր նախաձեռնությամբ գործող ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։

Ավելին
Back to top button
Close