Նորություններ

Իրանի նախագահը Հայաստան կժամանի սեպտեմբերի 30-ին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Երեւան կժամանի սեպտեմբերի 30-ին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար:

 Այդ մասին հայտարարել է նախագահի վարչակազմի կապի եւ տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայեյլին:
Նրա խոսքով՝ Ռոուհանին պատրաստվում է ելույթ ունենալ ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Երեւանում եւ պատմել Իրանի հնարավորությունների ու Եվրասիական տնտեսական միության հետ առեւտրի մեծ պոտենցյալի մասին, հաղորդում է Tasnim գործակալությունը:
Իրանի նախագահը նաեւ կհանդիպի Հայաստանի պաշտոնատար անձանց հետ քննարկելու Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները, ինչպես նաեւ երկկողմանի համաձայնագրերի ու համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:
Իրանի նախագահը կհանդիպի նաեւ գագաթնաժողովին մասնակցող մի շարք օտարերկրյա առաջնորդների հետ եւ կքննարկի փոխադարձ շահ ներկայացնող հարցերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները:
Ավելին
Back to top button
Close