ՆորություններՔո ձայնը

Ոմանց մոտ անթաքույց նկատվում են անգամ քննադատության պարագայում անհարկի ջղաձգումներ. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Մթնոլորտն առողջացնելու հեգեմոն դերում պետք է լինեն քաղաքական ու պետական գործիչները, մինչդեռ՝ ոմանց մոտ անթաքույց նկատվում են անգամ քննադատության պարագայում անհարկի ջղաձգումներ:

Քննադատությանն արձագանքելը ևս մշակույթ է, ավելի բարդ ու պատասխանատու, քան քննադատելը: Խորհուրդ կտայի, հատկապես, երիտասարդներին՝ անհարկի չտարվել իբր սրամիտ ու համարձակ երևալու մարմաջով: Հավատացեք, համեստությունը բնավ թուլության նշան չէ, մինդեռ՝ «իրար խառնվելով» համարժեք «տեղը դնելու» ոճաբանությունն է վկայում խուճապի և, ցավոք, կոմպլեքսների մասին: Եվ ամենակարևորը՝ խոսեք փաստերով, ոչ թե գեղեցիկ, գրավիչ ու մոդեռն եզրույթներով համեմված տեսլականներով, որոնց իրատեսականությունը դեռ խիստ հարցականի տակ է»:

 

Ավելին
Back to top button
Close