Նորություններ

1զոհ 15 վիրավոր․ նոր մանրամասներ ողբերգական ավտովթարից

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկության կա 15 տուժած և 1 զոհ: Տուժածները հոսպիտալացվել են Թալինի, Արմավիրի, Բաղրամյանի ԲԿ-ներ:

Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ վթարի հետևանքով ևս 3 վիրավոր տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։

Նրանցից մեկը այնտեղից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված նյարդավիրաբուժական բաժանմունք, լրացուցիչ հետազոտվելու և նեղ մասնագիտական բուժօգնություն ստանալու համար։

Վթարի հետևանքով նախնական տվյալներով տարբեր բժշկական կենտրոններ են տեղափոխվել 13 տուժած քաղաքացիներ։ Բոլորի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության։

Ավելին
Back to top button
Close