ՆորություններՍպորտ

Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Լեչեի» դեմ խաղում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը։

Վնասվածքի լրջությունը պարզ կլինի վաղը, երբ մեր ավագը կենթարկվի բուժզննության:

Հիշեցնենք՝  «Ռոման» նվազագույն հաշվով հաղթանակ է տարել, իսկ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ, սակայն խաղավարտին վնասվածք ստանալով՝ փոխարինվել է։

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 12-ին և 15-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում արտագնա հանդիպումներ կանցկացնի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ համապատասխանաբար։

Back to top button
Close