Նորություններ

Դատարանը բավարարեց նաև Սարգիս Օհանջանյանին կալանավորելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց դատավոր Աննա Դանիեբեկյանին օրերս հետապնդած երիտասարդներից Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Այս մասին  Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը տեղեկացնում է իր  ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ Աննա Դանիեբեկյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում այսօր կալանավորվել էր նաև Նարեկ Մութաֆյանը։

Ավելին
Back to top button
Close