ՆորություններՍպորտ

Մանչեսթեր Սիթին արտագնա խաղում հաղթեց Էվերթոնին

ԱՊԼ-ի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Էվերթոնին» ու հաղթեց 3-1 հաշվով։

24-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Գաբրիել Ժեզուսը, իսկ 9 րոպե անց մրցակցի կազմում այն հավասարեցրեց Կալվերտ Լյուինը։ Միայն 71-րդ րոպեին «Սիթիին» նորից հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ․ գոլի հեղինակ դարձավ Մահրեզը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Ռահիմ Ստեռլինգը խփեց իր թիմի 3-րդ գնդակը։

«Ման․ Սիթին» 16 միավորով 2-րդ տեղում է, իսկ «Էվերթոնը» 7 միավորով՝ 15-րդ։

Back to top button
Close