ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆՆորություններ
«Իմ երազանքն է՝ տեսնել Հայաստան, որտեղ «մարտի մեկերը» իսպառ կբացակայեն». հարցումներ մայրաքաղաքում

Մարտի 1-ի քրեական գործի շուրջ ծավալվող իրադարձությունների, նոր զարգացումների, գործով ներգրավված նոր անձանց վերաբերյալ փորձել ենք պարզել երևանցիների կարծիքը:
Նոր զարգացումներին հետևողները շատ են, կարծիք հայտնողները՝ սակավախոս:
Այնուամենայնիվ, հարցվածների բացարձակ մեծամասնությունը լավատես է, արդար դատաքննության ակնկալիք ունի: Մարդիկ նշում են, որ այս գործով դեռ շատ անձինք պետք է ներգրավվեն որպես մեղադրյալ:
«Իմ երազանքն է՝ տեսնել Հայաստան, որտեղ «մարտի մեկերը» իսպառ կբացակայեն»,- նշեց քաղաքացիներից մեկը: