ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Վանեցյանի անգործության համար ո՞վ է պատասխան տալու. կամ ինչո՞ւ է պետությունը հանցագործի հետ փայատեր դառնում». Արա Պապյան

«Ընդհանրապես պե՞տք է, որ ՀՀ ղեկավարը ամեն տարի ՄԱԿ-ի վեհաժողովին մասնակցի:

Զիմբաբվեում կամ Պերուում պայքարում են կոռուպցիայի դեմ կամ չեն պայքարում, վստահ եմ, մեզ չի հուզում: Ինչո՞ւ պետք է մյուսներին հետաքրքրի մեզ մոտ կոռուպցիայի դեմ պայքարը: Դա պետության համար գլուխ գովալու բան չէ, այլ պարտականություն է: Դեմոկրատիան ևս պարտավորություն է»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում զրուցել ենք Փաշինյանի ամերիկյան այցից, ՄԱԿ-ի վեհաժողովում ունեցած ելույթից, ներքաղաքական զարգացումներից:

«Եթե տարի ու կես արդյունավետ չեն աշխատել, ո՞վ է մեղավոր, ո՞վ է պատասխանատվության ենթարկվելու»:

Եթե ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենն անգործություն են ցուցաբերել, ապա ինչո՞ւ Դավիթ Սանասարյանի նկատմամբ նման վերաբերմունք են ցուցաբերում, հարուցում քրեական գործ, բայց նույն տրամաբանությունը չի գործում, օրինակ, Վանեցյանի պարագայում:

Քաղաքագետը կարծում է նաև, որ միլիարդներ դիզած նախկին պաշտոնյաներին փողի և «նվիրատվությունների» դիմաց ազատություն շնորհելը ևս սխալ է.

«Պետությունը հանցագործի հետ փայատեր է դառնում: Աշխարհում նման բան չկա, նորմալ պետությունները, օրինակ Կանադան, մաքսանենգությունից ստացված ապրանքը ոչնչացնում է, որ հանկարծ ընկալում չլինի, թե պետությունը շահաբաժին ունի: Մարդը, որի աշխատավարձը 1000 դոլար է եղել, մի քանի մլն դոլարանոց հյուրանոց է նվիրում, ասում են՝ նվիրատու է: Այդ փաստով ինքը պետք է ձերբակալվի: Օրենքը պետք է արդարացի լինի: Եթե ընդունում ենք, որ մարդ կարող է գողոնից մի մաս տալ և ազատվել, ուրեմն դա պիտի բոլորի վրա տարածվի: Գնանք Նուբարաշեն և մարդկանց, ովքեր 1000 դոլար, 500 դոլար գողացել կամ զեղծարարություն են արել, ասենք՝ պատրա՞ստ եք դրա մի մասը տալ և ազատվել բանտից: Բոլորն էլ պատրաստ են: Բայց մենք միլիոններ, միլիարդներ գողացողներին հնարավորություն տալիս ենք, իսկ 100 դոլար գողացողին չենք տալիս»:

Ավելին
Back to top button
Close