ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Կարող ենք ենթադրել, որ Հայաստանում «պուտչի» փորձ կար, որն արագ կանխվեց. «Կարևորի մասին» Արմեն Խաչատրյանի հետ

«Այս անգամ պետք է ոչ թե անմեղության կանխավարկածով առաջնորդվել, այլ մեղավորության կանխավարկածով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում խոսելով քրեական գործի մասին, որով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ընդգրկված է որպես մեղադրյալ, ասում է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը: Ըստ Խաչատրյանի՝ ՀՔԾ-ն այլընտրանք չունի և պետք է Գևորգ Կոստանյանին ևս որպես մեղադրյալ ներգրավի: «Կարծում եմ, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ մեղադրանք կառաջադրվի, և եթե Վահագն Հարությունյանի ճանապարհով չգնա, նա կհայտնվի դատարանում»:

Արդյոք քրեական գործերի հարուցման այս ակտիվությունը կապ ունի պաշտոնանկությունների հետ: Խոսքը նախկին ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանի և ՀՀ ոստիկանապետ Վ. Օսիպյանի պաշտոնանկությունների մասին է:

«Առաջին հայացքից այլ բան հնարավոր չէ մտածել: Պաշտոնանկություններին հետևեց նախաքննական մարմինների ակտիվությունը: Տեմպը, կարծում եմ, շատ ավելի արագանալու է: Եթե արագացավ, ուրեմն պաշտոնյաների փոփոխությունով էր պայմանավորված»:

Արմեն Խաչատրյանը կարծում է, որ «պուտչի» փորձ է եղել, որը ՀՀ իշխանությունները կանխել են:

«Կարող եմ ենթադրել, որ եղել է պուտչի հնարավորություն»:

Իսկ վարչապետի քաղաքական թիմում կա՞ն անձինք, գործիչներ, ովքեր կկարողանան ղեկավարել ԱԱԾ-ն և ոստիկանությունը, Արմեն Խաչատրյանը դժվարանում է պատասխանել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ավելին
Back to top button
Close