Նորություններ

Դավիթ Սանասարյանը հայտարարում է, որ դատախազությունը հաստատել է շինծու մեղադրանք

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են հայտարերել է, թե դատախազության կողմից հաստատված մեղադրանքը շինծու է։

«Դատախազության կողմից շինծու մեղադրանքը հաստատելը եւ դատարան ուղարկելը մեղադրանքի ապացույց չէ, մնացածը՝ ասուլիսում։ Մինչ այդ պարզապես կրկնեմ՝ մեղադրանքը չեմ ընդունում»,-հայտարարել է Դ.Սանասարյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նրա եւ եւս երեք մեղադրյալների մասով դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու ուղարկել դատարան։

Back to top button