Նորություններ

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնահատում ենք կայուն, անհանգստանալու հրատապ ոչինչ չկա». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո, պատասխանելով հարցին, թե արդյոք այսօր մեր երկրում քաղաքական մթնոլորտն առողջ վիճակում է, նշեց.

«Հայաստանում վերջին երկու տարիներին քաղաքական մթնոլորտը գնալով առողջանում է»:

Նախարարն անդրադարձավ նաև սպա Արա Մխիթարյանի առողջական վիճակին, քանի որ ավելի վաղ հայտնել էր, որ այցելել է նրան:

Ասաց, որ այս պահին վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկներն ամեն ինչ անում են վիճակն առնվազն այսպես պահելու և լավացնելու համար:

Նախարարը խոսեց նաև Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին.

«Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը հենց սկզբից մեր ուշադրության կենտրոնում է, այն իմաստով, որ մասնակցում ենք բազմաթիվ փորձաքննությունների իրականացմանը, օրենքով սահմանված կարգով, երկրորդը՝ քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական հիմնարկ տեղափոխվելուց հետո մշտական հսկողության տակ է գտնվում, վիճակը գնահատում ենք կայուն, անհանգստանալու հրատապ ոչինչ չկա»:

Back to top button