ՄիջազգայինՆորություններ

Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը

86 տարեկան հասակում մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: Այս մասին հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը՝ հղում անելով նախկին նախագահի ընտանիքին:

Ժակ Շիրակն ընտրվել է Ֆրանսիայի նախագահ 1995 թվականին և այդ պաշտոնում աշխատել է 12 տարի: Ժակ Շիրակի գործունեությունն արժանացել է ֆրանսիական և արտասահմանյան բազմաթիվ պարգևների:

Back to top button