Նորություններ

Արմեն Ավետիսյանի հյուրանոցը փոխանցվեց պետությանը. 168.am

Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստին հավանության արժանացրեց «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, որի արժեքը 7 մլրդ  535 մլն  889 հազար դրամ է, նվիրաբերել պետությանը:

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այն առայժմ կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին, հետագայում պետության կարիքների համար օգտագործելու համար:

«Հաշվի առնելով, որ հյուրանոցային համալիրում առկա է 3257 շարժական գույք, որի շուկայական արժեքը կազմում է 312  մլն 889 հազար դրամ, իսկ Պետական գույքի կառավարման կոմիտեին պետական սեփականություն հանդիսացող գույքի համար ՀՀ բյուջեով  գումարներ հատկացված չեն, ուստի առաջարկվում է, գույքն ընդունելուց հետո, դրա պահպանությունը տալ ոստիկանությանը, մինչև ՀՀ-ն կընդունի գույքի տնօրինման վերաբերյալ  որոշում»,- ասաց նա:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշեց, որ, եթե գույքի պահպանությունը վերապահվելու է ոստիկանությանը, հավանաբար հավելյալ գումարներ պետք է հատկացվեն դրա համար:

Հիշեցնենք, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցը պատկանում է Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավիտիսյանի ընտանիքին:

168.am

 

Back to top button