Նորություններ
Հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը. Ֆ. Ցոլակյան

ՀՀ ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Սիրելի փրկարարնե՛ր,
քիչ առաջ ավարտվեց կառավարության նիստի հրշեջ-փրկարարների աշխատավարձերի բարձրացմանը վերաբերող հարցի քննարկումը:
Կառավարության որոշմամբ՝ հոկտեմբերի 1-ից կբարձրանա փրկարարների աշխատավարձը:
Ինչպես և խոստացել էինք, Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ Փրկարար ծառայության կրտսեր կազմի աշխատավարձը:
Շնորհակալ եմ վարչապետին և կառավարությանը աջակցության համար:
Բարի և անփորձանք ծառայություն եմ մաղթում մեր փրկարարներին:
Խիղճ և խաղաղություն բոլորիս…»: