Նորություններ

«Այն օրինական է, ունի վկայական». Նարեկ Բաբայանը՝ «Գոլդեն Փելես»-ի մասին

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ՊԵԿ նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նվիրատվությունը՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը, որպես նվիրատվություն փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն անդրադարձավ այս հարցին։ Տեղեկացրեց, որ «Գոլդեն Փելես» հյուրանոցը՝ շարժական և անշարժ գույքի հետ միասին, գնահատվում է մոտ 16.5 մլն դոլար։

Ինչ վերաբերում է դրա օրինական ձեռք բերված լինելու հարցին, Բաբայանն ասաց, որ դա կադաստրային կոմիտեի իրավասության ներքո չէ։

«Գույքի օրինական կամ անօրինական լինելու հարց չկա: Այն օրինական է, ունի վկայական, իսկ կառուցման հետ կապված խնդիրներ կան, թե չկան, մեր տիրույթից դուրս է: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել»,- ասաց նա:

Բաբայանը փոխանցեց, որ հյուրանոցը գնելու և վարձակալելու տարբեր առաջարկներ են եղել, թե ինչ գներ են առաջարկվել, մանրամասներ չհայտնեց։

Back to top button