Նորություններ

Իրավիճակն այս պահի դրությամբ գնահատում եմ հարաբերական կայուն. Կարեն Աբրահամյան

Իրավիճակն այս պահի դրությամբ գնահատում եմ հարաբերական կայուն:

Այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  ԱՀ  պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ  Կարեն Աբրահամյանը:

Նրա  խոսքով՝   սեպտեմբերի  22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն  ներթափանցման փորձի  ժամանակ  ՊԲ   զինծառայողների    պատշաճ  մակարդակի  և   իրենց   առջև դրված պարտականությունների  արդյունքում  հակառակորդը     հետ է  շպրտվել ելման  դիրքեր՝   չեզոք գոտում թողնելով մեկ դիակ:

 

«Հարցի  կապակցությամբ    մեզ  դիմել  են    Կարմիր  Խաչի  Միջազգային Կոմիտեի և ԵԱՀԿ-ի  ներկայացուցիչները: ԵԱՀԿ  նախագահի   անձնական ներկայացուցիչ,  դեսպան  Անջեյ     Կասպրշիկի  օգնականները   այս  պահին գտնվում են  չեզոք  գոտում   և իրականացնում  են  զինծառայողի  դին դուրս  բերելու  գործողություններ»,-  մասնավորապես    ավելացրել  է նախարարը:

Կ. Աբրահամյանը  ՊԲ  զինծառայողների     կատարած   գործողությունները  գնահատել    է   գերազանց  և  ընդգծել, որ    ցանկացած  նման  գործողություն    ստանալու  է   ավելի  կոշտ  պատասխան:

artsakhpress.am

Back to top button
Close