ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Բաժանարար գծերի մասին խոսելիս պետք է հիշեն, որ ժամանակին այդ գծերը հենց իրենց կողմից են գծվել». «Իմ քայլի» պատգամավորը՝ Ս. Սարգսյանին

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է, ընդգծեց. «Բաժանարար գծերի մասին խոսելիս ես կարծում եմ, որ պետք է այդ անձինք հիշեն, որ ժամանակին այդ բաժանարար գծերը հենց իրենց կողմից են գծվել, երբ քաղաքացին ենթարկվել է ամբողջական անարդարության սեփական երկրում»:

Պատգամավորը նշեց նաև. «Հեղափոխությունից հետո ես կարծում եմ, որ նրանք պետք է ունենային այն տարրական արժանապատվությունը, որ ուղղակի լռեին և իրենց խոսքով չբորբոքեին ՀՀ քաղաքացու դժգոհությունը, բայց, ցավոք, ես կարծում եմ, նրանք կրկին չեն հասկացել, թե ինչ է կատարվել 2018-ին, և չեն հասկացել, որ մերժվել է իրենց ամբողջ համակարգը:

Ինչ վերաբերում է թեժ աշնան մասին հայտարարություններին, Ջուլհակյանը նշեց. «Աշնան թեժությունն ապահովում է իշխող քաղաքական ուժը»:

Back to top button
Close