ՀՀԿ-ականներն ապականված համակարգի ռեֆորմներից հետո կհայտնվեն բանտերում

Էդմոն Մարուքյանը հայտարարում է, որ ԼՀԿ-ն որևէ պայմանավորվածություն և համագործակցություն չունի ՔՊ-ի հետ ոստիկանապետի և ԱԱԾ պետի պաշտոնները քաղաքականացնելու շուրջ:
«Մենք հասնելու ենք նրան, որ կառավարության կառուցվածք վերադարձվեն այս մարմինները, որոնք ժամանակին Ռոբերտ Քոչարյանի կողմից հանվել են, և ավելին, ոչ միայն կառուցվածք վերադարձվեն, այլ նաև խորհրդարանական ամբողջական վերահսկողության ներքո լինեն: Սա է ամբողջ նպատակը:
Մնացածը, եթե նայենք ՀՀԿ տարբեր ներկայացուցիչների մեկնաբանություններ, ուղղակի աբսուրդ է, իրենք իրենց ապականած համակարգի ռեֆորմից վախեցել են, որովհետև որքան որ ես եմ հասկանում, տեսնում են, որ շատ շատերն այսօր բանտերում չեն, կարծում եմ, որ համակարգն այդպիսին է մնացել, դրա համար էլ բանտերում չեն: Եվ դրա բարեփոխման արդյունքում երևի իրենք բանտերում կլինեն»: