ՆորություններՍպորտ

Լևոն Արոնյանն Աշխարհի Գավաթի քառորդ եզրափակչում է

Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Արոնյանը թայ-բրեյքում առավելության է հասել Վիետնամի ներկայացուցիչ Լե Քուանգ Լյեմի նկատմամբ։ Թայ-բրեյքի առաջին երկու պարտիայում կողմերը խաղաղ ելք են կնքել, 3-րդ պարտիայում Արոնյանը հաղթել է սև խաղաքարերով, իսկ չորրորդ պարտիայում դարձյալ ոչ-ոքի է գրանցվել:

Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչի առաջին ու երկրորդ պարտիաներում գրանցվել էր ոչ-ոքի:

Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչներն արդեն դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին:

Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

armsport.am

Ավելին
Back to top button
Close