ՆորություններՍպորտ

Արսենալը 10 հոգով հաղթանակ կորզեց Ասթոն Վիլայից

«Արենալը» հաղթել է «Ասթոն Վիլային» անգլիական Պրեմիեր-լիգայի 6-րդ տուրում: Հանդիպումը կայացել է Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում ու ավարտվել 3:2 հաշվով:

Հանդիպման հաշիվը բացել է հյուրերի կիսապաշտպան Ջոն Մակգինը: 41-րդ րոպեին տաներերը մնացել են 10 հոգով. երկրորդ դեղին քարտ ստանալուց հետո հեռացվել է Էյնսլի Մեյթլենդ-Նայլզը:

Ընդմիջումից հետո «զինագործները» կարողացել են հավասարեցնել հաշիվը. Նիկոլյա Պեպեն է անվրեպ իրացրել 11-մետրանոցը: Մեկ րոպե անց «Ասթոն Վիլան» դարձյալ առաջ է անցել հաշվի մեջ՝ Ուեսլիի ջանքերով:

81-րդ րոպեին Կալում Չեմբերսի գոլի շնորհիվ «Արենալը» նորից հավասարեցրել է հաշիվը, իսկ 3 րոպե անց Օբամեյանգը գոլի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով «Արենալին»:

Ավելին
Back to top button
Close