Նորություններ

Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է

Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով մեղադրյալ, Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Հարություն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,-նշված է Հարությունյանի գրառման մեջ:

Նշենք, որ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում աղմկահարույց միջադեպ էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ: Ծեծկռտուքից տուժած ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել էր ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալ:

Ավելին
Back to top button
Close