ՄիջազգայինՆորություններ
Շոյգուն չի բացառել, որ ՌԴ-ում կչեղարկվի պարտադիր զորակոչը

ՌԴ Զինված ուժերում պարտադիր զորակոչը կարող է չեղարկվել: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Սկզբունքորեն դա հնարավոր է»,-ասել է նախարարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման որոշումը ճիշտ չի համարում: «Բացարձակապես համոզված եմ, որ զորակոչի ենթական զինծառայողների ինչ-որ թվաքանակ մեզ պետք է ցանկացած դեպքում»,-նշել է Շոյգուն:
ՊՆ ղեկավարը հստակեցրել է, որ գործող պրոֆեսիոնալ զինծառայողներից բացի պետք է լինի նաեւ մոբիլիզացիոն ռեզերվ պատերազմի սպառնալիքի դեպքում:
Աղբյուր՝ ՏԱՍՍ