ՄիջազգայինՆորություններ

Դանակով զինված անձը վնասվածքներ է հասցրել 201-րդ ռազմաբազայի ռուսաստանցի 2 զինծառայողի

Տաջիկստանի քաղաքացու կողմից հարձակման են ենթարկվել Բոխտար քաղաքում գտնվող ռազմաբազայի 2 ռուսաստանցի զինծառայող, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Կենտրոնական ռազմական շրջանի մամուլի ծառայությունից հատնում են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«201-րդ ռազմաբազայի հրամանատարությունը Տաջիկստանի Բոխտար քաղաքի իրավապահ մարմինների հետ համատեղ քննություն է իրականացնում ռուսաստանցի 2 պայմանագրային զինծառայողներին վնասվածքներ հասցնելու փաստով: Նախնական տվյալներով՝ զինվորականները վնասվածք են ստացել տեղաբնակ տղամարդու հակաօրինական գործողությունների արդյունքում: Զինծառայողներին ցույց է տրվել անհրաժեշտ օգնություն: Նրանց առողջական վիճակը բավարար է, կյանքին վտանգ չի սպառնում»,-նշվում է տարածված հաղորդագրությունում:

Ըստ ավելի ուշ ստացված տեղեկությունների՝ ռուսաստանցի զինծառայողների վրա դանակով հարձակում գործած եւ վնասվածքներ հասցրած անձը հոգեկան հիվանդ է:

Տաջիկստանում տեղակայված 201-րդ ռազմաբազան Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծ ռազմական օբյեկտն է: Այն տեղակայված է 2 քաղաքներում՝ Դուշանբեում եւ Բոխտարում: Ըստ 2012թ.-ի հոկտեմբերին կնքված համաձայնագրի՝  ՌԴ զորամիավորումները Տաջիկստանում կգտնվեն մինչեւ 2042թ.-ը:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

Ավելին
Back to top button
Close