ՄիջազգայինՆորություններ

Թայլանդում Ռուսաստանի քաղաքացուն մահացած են գտել սատկած պիտբուլի կողքին

Թայլանդի Սամուի կղզու Սուրաթխանի շրջանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Ռուսաստանի 51-ամյա քաղաքացու դի: Այդ մասին հայտնում է mk.ru-ն՝ հղում անելով Bangkok Post պարբերականին: Նրա մարմինը եղել է մահճակալին, որի մոտ ընկած է եղել սատկած շուն՝ պիտբուլ տեսակի:

Իրավապահները հայտնել են, որ տղամարդու մարմինը բնակարանում է մնացել 7 օր: Մանրամասները պարզ կդառնան փորձաքննությունից հետո:

Արտաքին զննումից հետո պայքարի հետքեր չեն հայտնաբերվել: Միեւնույն ժամանակ, նրանք գտել են թմրանյութերի օգտագործման համար նախատեսված իրեր:

Հարեւանները պատմել են, որ տղամարդը Սուրաթխանի շրջան է տեղափոխվել 10 տարի առաջ, եւ նրա հետ կապված որեւէ անախորժություն չի եղել:

Ոստիկաններին կանչել են այն ժամանակ, երբ տարածքից տհաճ հոտ են զգացել: Քննիչները հարցաքննության են հրավիրել այգեպանին, ով աշխատել է ռուսաստանցու մոտ:

 

Աղբյուր՝ mk.ru

Ավելին
Back to top button
Close