Նորություններ

«Ես հանգիստ եմ, որովհետեւ հակաանկախական ուժեր չեն իշխանությունները». Արամ Մանուկյան

ՀԱԿ կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով պատիվ է ունեցել ընթերցելու Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը,  շնորհավորում է Հայաստանի անկախության 28-ամյակի առթիվ:

Արամ Մանուկյանն այսօր Գյումրիում մասնակցում էր տոնական միջոցառումներին: Նա հայտարարեց՝ ուրախ է, որ Հայաստանի անկախության տոնն այս անգամ Երեւանից դուրս է, բայց տխուր է, որ Երեւանում ոչ մի միջոցառում չկա, եւ մի տեսակ տխուր է մայրաքաղաքը:

Մանուկյանն ասաց, որ հպարտության զգացում ունի եւ մի քիչ հանգիստ է, որ հակաանկախական ուժեր չեն իշխանությունները՝ չնայած որ թերություններ կան աշխատանքում:

Back to top button
Close