ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Աշխարհի ամենամեծ մեքենան. ռեկորդն ավելի քան 40 տարի անգերազանցելի է

Աշխարհի ամենամեծ մեքենան

Դա Bagger 288 էքսկավատորն է, որը նախագծել են գերմանացի մասնագետները 1978թ.-ին՝ բաց հանքերում օգտակար հանածոներ արդյունահանելու համար: Ինքնագնաց մեքենան կարող է շարժվել 600 մ/ժ արագությամբ: 95 մետր բարձրություն ունեցող հսկայի քաշը 13.000 տոննա է, երկարությունը՝ 250 մետր:

Մեքենան սպասարկում է 4 հոգանոց հերթափոխը: «Թրթուրավոր երկնաքերն» ապահովված է խոհանոցով, սանհանգույցով եւ հանգստի սենյակով: Յուրաքանչյուր թրթուրի երկարությունը 3,8 մետր է: Էքսկավատորն աշխատում է ամեն օր՝ առանց ընդմիջման:

Աշխարհի ամենամեծ բեռնատար մեքենան

БЕЛАЗ-75710

Աշխարհի ամենամեծ բեռնատարը բելառուսական «ԲԵԼԱԶ-75710» ինքնաթափն է: Այն նախագծվել է 2013թ.-ին: Փորձադաշտում բեռնատարն ընթացել է 64 կմ/ժ արագությամբ: Մեքենայի քաշը 360 տոննա է, բեռնամբարձությունը՝ 503,5 տոննա: 8-մետրանոց հսկան, որը եռահարկ շենքի բարձրության է, վառելիքի 2 բաք ունի՝ յուրաքանչյուրը 2800 լիտր տարողունակությամբ: Վառելիքի ծախսը 100 կմ-ի համար կազմում է 1300 լիտր: Արտադրված առաջին բեռնատարն աշխատում է Կեմերովոյի շրջանի ածխահանքերից մեկում: «ԲԵԼԱԶ-75710»-ը տեղ է զբաղեցրել Գինեսի ռեկորդների գրքում:

Աշխարհի ամենամեծ մարդատար մեքենան

Ամենամեծ մարդատար մեքենան «Ամերիկյան երազանք» լիմուզինն է, որի երկարությունն ավելի քան 30 մետր է: Լիմուզինը պատրաստվել է 1980 թ.-ին՝ Հոլիվուդի կարիքների համար: Մեքենան ունի 26 անիվ, սրահում կա ջակուզի եւ մինի-լողավազան: Լիմուզինը, որն աշխատում է երկկողմանի ղեկային համակարգով, հանրային օգտագործման ճանապարհներով երթեւեկելու արտոնագիր չունի: Երկու վարորդի միջամտության անհրաժեշտություն է առաջանում շրջադարձերի ժամանակ: Այն օգտագործել են ֆիլմերի նկարահանման ժամանակ: Այժմ ավտոմեքենան վերանորոգվում է, ինչից հետո կտեղափոխվի Նյու Յորք եւ տեղ կգտնի թանգարանում:

Нынешнее состояние автомобиля

Ավելին
Back to top button
Close