Նորություններ

Եվրոպացի լրագրողը տեսանյութ է պատրաստել Հայաստանի ՏՏ ոլորտի և սպասվող համաժողովի մասին

Մեդիա տուրով հուլիսին Հայաստան այցից հետո լրագրող Նիկոլաս Գրասսոն տեսանյութ է պատրաստել Հայաստանում անցկացվելիք WCIT 2019-ի և երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին: Ինչպես հաղորդում է՝ «Արմենպրես»-ը՝ տեսանյութը  հրապարակվել է ամենավարկանիշային հարթակներում և լրատվամիջոցներում մի քանի լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն և իսպաներեն ։

Տեսանյութը հրապարակվել է հենց ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին:

Լրագրողը տեսանյութը վերնագրել  է «Ինչպես Հայաստանը Խորհրդային Միությունից անցում կատարեց Սիլիկոնյան հովիտ»:

Տեսանյութում ներկայացվել է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Տեսանյութի վերջում լրագրողը շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ:

Մեդիա տուրը կազմակերպվել էր  WCIT 2019-ի և «Հայաստանի եվրոպացի ընկերներ» ՀԿ-ի համագործակցությամբ:

Ավելին
Back to top button
Close